Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ, - հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։ Միրզոյանն ու Կալասը հայտարարել են մի շարք կարևոր նախաձեռնությունների, այդ թվում՝ Հայաստանի և Եվրամիության միջև անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկի մասին: Կալասը հայտնել է նաև Նոր գործընկերության օրակարգի շուրջ քաղաքական համաձայնության մասին, որի իրագործման նպատակով տրամադրվում է 270 միլիոն եվրո:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։