Սիրիան ներկայիս բանակցություններում մտադիր չէ Իսրայելից պահանջել Գոլանի բարձունքների վերադարձը: Ավելի կարևոր է Ահմեդ աշ Շարաայի գլխավորած նոր վարչակազմի ճանաչումը, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով լիբանանյան LBCI հեռուստաալիքին և դրա դրա աղբյուրներին:
Խոսքը վերաբերում է 1967 թվականից Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Սիրիան այժմ ձգտում է, որպեսզի Իսրայելը ճանաչի երկրի նոր իշխանություններին՝ Ահմեդ Ալ Շարաայի գլխավորությամբ, և զորքերը դուրս բերի Սիրիայի հարավում գտնվող տարածքներից, որոնք Իսրայելը վերահսկողության տակ էր վերցրել հունվարից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներկայումս Սիրիան անուղղակի բանակցություններ է վարում Իսրայելի հետ, ցանկանում է հասնել այդ երկրի կողմից իր տարածքի վրա հարձակումների դադարեցմանը, հնարավոր է համարում անվտանգության մասին նոր համաձայնագրի կնքումը:
Ավելի քան 50 տարի Սիրիայի և Իսրայելի միջև հարաբերությունները չափազանց լարված են եղել՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների անեքսիայի պատճառով։ Միջազգային հանրությունը, բացառությամբ Միացյալ Նահանգների, չի ճանաչել Իսրայելի կողմից բարձունքների բռնագրավումը։ Դամասկոսը տասնամյակներ շարունակ պահանջել է տարածքների վերադարձը։