Իրանի դեմ 12-օրյա պատերազմի ընթացքում Երևանի և Թեհրանի միջև տնտեսական ծրագրերը չեն տուժել, շարունակվել են նույն տեմպով, վստահեցրել է դեսպան Սոբհանին: Հայաստանն ու Իրանը տարիներ շարունակ իրականացնում են գազ՝ էլեկտրա-էներգիայի դիմաց ծրագիրը, տարվա ընթացքում գազի արտահանումը հասել է մինչև 600 միլիոն խորանարդ մետրի:
Այժմ առաջնահերթ է 3-րդ էլեկտրահաղորդման գծի շահագործումը, որի ավարտին Հայաստանը կարող է եռապատկել հոսանքի մատակարարման ծավալը: Դիվանագետի խոսքով՝ աշխատանքի 90 տոկոսն ավարտված է, լեռնային տեղանքում հենասյուները կտեղադրեն ամռան ընթացքում: Փորձագետների գնահատականով՝ ծրագրի արագ ավարտի համար խոչընդոտ են Իրանի դեմ պատժամիջոցները, որոշ տեխնոլոգիաներ արևմտյան ընկերությունների արտադրանք են, և այդ ընկերությունները խուսափում են գործակցությունից: Մասնագետները ընդգծում են՝ մարդասիրական և տնտեսական ծրագրերը պետք է դուրս բերվեն պատժամիջոցների շարքից:
Երկու երկրի միջև ապրանքաշրջանառության ծավալն ու տուրիստական հոսքերը է՛լ ավելի կավելանան, երբ իրանական կապալառու ընկերությունն ավարտին հասցնի Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարությունը:
Թեմայի մասնրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։