• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:15
Մինչև 1.2 մլն դրամ ծածկույթ. քաղցկեղի բուժումը ընդլայնվել է Մինչև 1.2 մլն դրամ... 19:53
Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թ. հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է․ Դատախազություն
Իրավունք
09:4228 Հնս, 2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թ. հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է․ Դատախազություն

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։

Նշված երկու հայտարարությունները «youtube.com» համացանցային հարթակում հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին, դիտվել են ավելի քան 40 հազար անգամ: Մասնավորապես՝ «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանը նշել է.

«Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին: Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «պատիվ ունեմ»-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»։

Այնուհետև, «News.am» լրատվական կայքում 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանն ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է.

«Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել...»»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու ամսով կալանավորվել է։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել նրան։ 

Ինչպես հայտնել էինք, Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել էր ՀՀ քննչական կոմիտե։

Դիտումների քանակ681
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Միքայել Աջապահյանը կկալանավորվի երկու ամիս ժամկետով 08:4128 Հնս, 2025 Միքայել Աջապահյանը կկալանավորվի երկու ամիս ժամկետով Իրավունք
  • Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում․ Միքայել Աջապահյանը հայտարարություն է տարածել 21:5027 Հնս, 2025 Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում․ Միքայել Աջապահյանը հայտարարություն է տարածել Քաղաքականություն
  • Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել Աջապահյանին․ դատարանը 24 ժամվա ընթացքում որոշում կկայացնի 21:4727 Հնս, 2025 Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել Աջապահյանին․ դատարանը 24 ժամվա ընթացքում որոշում կկայացնի Իրավունք
  • «Իրանց տիրոջ...». Աջապահյանը հունից դուրս եկավ. արքեպիսկոպոսի շուրջ զարգացումները 21:3627 Հնս, 2025 «Իրանց տիրոջ...». Աջապահյանը հունից դուրս եկավ. արքեպիսկոպոսի շուրջ զարգացումները Հասարակություն
  • Միքայել Աջապահյանը Քննչական կոմիտեում է 18:4227 Հնս, 2025 Միքայել Աջապահյանը Քննչական կոմիտեում է Իրավունք
  • Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը կձերբակալվի, տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Վահագն Ալեքսանյան 18:4027 Հնս, 2025 Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը կձերբակալվի, տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Վահագն Ալեքսանյան Քաղաքականություն
  • Միքայել Աջապահյանը դեպի ՔԿ ճանապարհը շարունակեց մեքենայով 17:0527 Հնս, 2025 Միքայել Աջապահյանը դեպի ՔԿ ճանապարհը շարունակեց մեքենայով Քաղաքականություն
  • Միքայել Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով քայլում է ՔԿ 16:3727 Հնս, 2025 Միքայել Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով քայլում է ՔԿ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսանկարահանվի 01:0323 Հնս, 2026
  • Արջերը՝ ամենօրյա հյուր. շատինցիները փորձում են նրանց հետ լեզու գտնել 00:4823 Հնս, 2026
  • «Բնավորություն է, մարդկանց օգնելով հաճույք եմ զգում». Հակոբ պապը ամեն օր փողոցներն է մաքրում 00:2923 Հնս, 2026
  • ՀԲ-ն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 23:5822 Հնս, 2026
  • Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին 23:4222 Հնս, 2026
  • Եվրոպայում սաստիկ շոգ է. կան զոհեր 23:2622 Հնս, 2026
  • Իրանի հետ շատ լավ հիմք դրեցինք վերջնական գործարքի համար. ԱՄՆ փոխնախագահ 23:1122 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:0022 Հնս, 2026
  • Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 22:4422 Հնս, 2026
  • Յունիս 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3322 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 22:1522 Հնս, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0622 Հնս, 2026
  • Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով 21:5722 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» արձանի հեղինակի զարմուհին ուրախ է, որ գործը վերջապես կգտնի իր մշտական հասցեն 21:4822 Հնս, 2026
  • Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը 21:3322 Հնս, 2026
  • Բուժաշխատողի օրը նշել են Գավառում 21:1522 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի. նախագիծ 21:0022 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 20:5422 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին 20:5122 Հնս, 2026
  • Մեր երկրի մասին լսել էին, հիմա բացահայտում են, որ պատմեն ընթերցողներին. իտալացի լրագրողները՝ ՀՀ-ում 20:3622 Հնս, 2026
  • Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին 20:2422 Հնս, 2026
  • Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա 20:2322 Հնս, 2026
  • Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում 20:1522 Հնս, 2026
  • «Քոչարյանը երբեք իրատեսությամբ աչքի չի ընկել». փորձագետը հեղափոխության հնարավորություն չի տեսնում 20:0122 Հնս, 2026
  • Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով 19:4522 Հնս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը 19:3422 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 22. 2026 19:2422 Հնս, 2026
  • Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով 19:0822 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Պայքարը չսկսված կավարտվի․ փորձագետները՝ ընդդիմադիր նոր դաշինքի մասին 19:0022 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:3922 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ 18:3622 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 18:3022 Հնս, 2026
  • Նոր սելավատարեր, դպրոց տանող նոր ճանապարհներ ու մայթեր. սուբվենցիոն 3 ծրագիր՝ Արմավիրում 18:2722 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN 18:1622 Հնս, 2026
  • Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմումների վերջնաժամկետը հունիսի 26-ն է 18:1222 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ձկնաբուծության ոլորտում 17:5822 Հնս, 2026
  • Red Book of Armenia. Կարմիր գիրքը՝ քո հեռախոսում 17:4222 Հնս, 2026
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում 17:3622 Հնս, 2026
  • Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր 17:2522 Հնս, 2026
  • «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 17:0622 Հնս, 2026
  • Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով 17:0022 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Արտակարգ իրավիճակ Կոնգոյում և Ուգանդայում. էբոլայի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ 17:0022 Հնս, 2026
  • Վաշինգտոնում բացահայտվել է Լինքոլնի հուշարձանի տակ գտնվող թաքստոցը. «Այլ լուրեր» 16:5722 Հնս, 2026
  • Բոլորի պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենը. «Հայաստան» դաշինքի նոր «հերոսները» 16:4322 Հնս, 2026
  • Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում 16:3922 Հնս, 2026
  • Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը 16:3222 Հնս, 2026
  • Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը 16:2522 Հնս, 2026
  • Դովեղում տուֆապատվում են գյուղամիջյան ճանապարհները 16:1522 Հնս, 2026
  • Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին 16:0822 Հնս, 2026
  • Աղտոտողը վճարում է․ ԱԸՀ օրինագիծը պատրաստ է 16:0422 Հնս, 2026
  • Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ 16:0122 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը 15:5322 Հնս, 2026
  • Զելենսկին կոչէ արել Բելառուսին դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին 15:4522 Հնս, 2026
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2025-ին 9 մլրդ 650 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4522 Հնս, 2026
  • «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է 15:4122 Հնս, 2026
  • Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:3422 Հնս, 2026
  • Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից 15:3322 Հնս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով 15:2522 Հնս, 2026
  • Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից 15:0922 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | 3 օրում արտահանվել է 764 տոննա միրգ և բանջարեղեն. նախարարը տվյալներ է ներկայացրել 15:0022 Հնս, 2026
  • Ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում 14:5422 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը 14:4622 Հնս, 2026
  • Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 14:3722 Հնս, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 14:2422 Հնս, 2026
  • Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան 14:1022 Հնս, 2026
  • Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող 14:0522 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5222 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC 13:3622 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը 13:3022 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց 13:2122 Հնս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 13:1922 Հնս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ 13:1122 Հնս, 2026
  • Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի 13:0822 Հնս, 2026
  • ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը 13:0522 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Ըշտը մերն էլ մե 20 կուդա». ընտրակաշառքի գործով հերթական գաղտնալսումը | 22.06.2026 13:0022 Հնս, 2026
  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր» 12:3822 Հնս, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր 12:2122 Հնս, 2026
  • Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան 12:0722 Հնս, 2026
  • Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր 12:0222 Հնս, 2026
  • Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել 11:5222 Հնս, 2026
  • Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը 11:4822 Հնս, 2026
  • «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 11:3922 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար 11:3322 Հնս, 2026
  • Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները 11:1922 Հնս, 2026
  • Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան 11:0922 Հնս, 2026
  • 2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ 11:0022 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր 10:4222 Հնս, 2026
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015