Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Միքայել Աջապահյանը դեպի ՔԿ ճանապարհը շարունակեց մեքենայով

Միքայել Աջապահյանը դեպի ՔԿ ճանապարհը շարունակեց մեքենայով

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռի տարածքից դուրս գալուց հետո դեպի Քննչական կոմիտեի ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնելու են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս հայտարարությունից հետո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենան, որպեսզի մեկնի ՔԿ, սակայն Մայր Աթոռի տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին նրան հեռանալ՝ փակելով ավտոմեքենայի ճանապարհը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում