Իսրայելը Իրանի դեմ գործողության արդյունքում ճանապարհ է բացել հարևան երկրների հետ «խաղաղ համաձայնությունների դրամատիկ ընդլայնման» համար․ այդ երկրների մեծ մասն արաբական պետություններ են։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք քաջաբար կռվեցինք Իրանի դեմ և հզոր հաղթանակ տարանք։ Այս հաղթանակը հնարավորություն է բացում խաղաղ համաձայնությունների դրամատիկ ընդլայնման համար։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է նա տեսաուղերձում։
Նեթանյահուն համոզմունք է հայտնել, որ Գազայի հատվածում իրենց պատանդների ազատ արձակմանն ու ՀԱՄԱՍ-ի պարտությանը զուգահեռ՝ դա հնարավորությունների պատուհան է, որը չի կարելի բաց թողնել, չի կարելի օր կորցնել։