Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին շնորհավորել է Իրանի ժողովրդին՝ «Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ»:
Նրա խոսքով՝ Իսրայելը «գրեթե փլուզվեց և ջախջախվեց Իսլամական Հանրապետության հարվածներից»:
Խամենեին նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված եղավ մտնել ուղիղ պատերազմի մեջ՝ գիտակցելով, որ առանց իր միջամտության Իսրայելը, իր խոսքով, կջնջվի երկրի երեսից։ Խամենեին վստահեցրել է, որ Իրանը հաղթանակ տարավ նաև ԱՄՆ-ի նկատմամբ, և Վաշինգտոնը ոչ մի արդյունքի չհասավ:
Խամենեին հավելել է, որ Իրանը լուրջ վնաս է հասցրել Կատարի ամերիկյան ռազմակայանին և պատրաստ է կրկնել հարվածները նոր ագրեսիայի դեպքում: