Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին հետախուզության հաղորդագրություններն այն մասին, որ Սերբիան օգտագործում է շրջանցիկ ճանապարհներն Ուկրաինա ռազմական արտադրանք արտահանելու համար:
«Մենք հույս ունենք, որ միջոցներ կձեռնարկվեն, նույնիսկ եթե նման բան տեղի է ունեցել պատահաբար»,- ասել է Պեսկովը Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սերբական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, չնայած Բելգրադի վրա Մոսկվայի ճնշմանը, ավելացնում են ռազմական արտադրանքի արտահանումն Ուկրաինա՝ օգտագործելով շրջանցիկ ճանապարհները։