Իսրայելի և Իրանի միջև արդեն մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության ապաէսկալացման նշաններ առայժմ չկան:
Կողմերը շարունակել են հարվածները նաև այս գիշեր: Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում հարվածների նոր ալիք սկսելու մասին:
Պայթյուններ են լսվել Սպահանում, որտեղ գտնվում է Իրանի միջուկային հետազոտությունների խոշորագույն համալիրը: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել: Իրանական Ղոմ քաղաքը ևս տուժել է:
Բնակելի շենքին հասցված հարվածներից երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ 16-ամյա պատանի: Կան նաև վիրավորներ: Ղոմից ոչ հեռու է գտնվում Ֆորդոյի միջուկային օբյեկտը:
Իսկ Իրանի հասցրած հարվածներից Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Հոլոն քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:
Թել Ավիվի երկնքում նույնպես աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: Իսրայելի հարավում ևս հնչել են օդային տագնապի ազդանշաններ:
Հեղինակ՝ Սյուզի Չրաղյան