Դոնալդ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի՝ արդյոք ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, թե ոչ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ ԶԼՄ-ներին փոխանցելով նախագահ Թրամփի ուղերձը։ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել՝ հիմնվելով Իրանի շուրջ տեղի ունեցողի վրա, պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն անմիջականորեն ներգրավված կլինի դրանում։
Սպիտակ տնից հայտարարել են նաև, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումներն Իրանի հետ, բայց Ուիթքոֆի հանդիպում իրանցի գործընկերների հետ նախատեսված չէ։
«ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի հետ հնարավոր գործարքը ենթադրի վերջինիս համար ուրանի հարստացման արգելք»,- հայտնել են Սպիտակ տնից։