Իրանի անվտանգության ծառայությունները Թեհրանի արվարձանում ահաբեկչական խումբ են ձերբակալել, որ աշխատում էին իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության օգտին։
Նշվում է, որ այդ անձինք տեղափոխում էին «պայթուցիկների ու մարտական անօդաչուների զգալի քանակ», հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
«Իսրայելական Մոսադի հետ կապված ահաբեկչական խումբը մեքենայով մուտք է գործել Բախարեստան շրջանի քաղաքներից մեկը, որտեղ նկատվել և ձերբակալվել է իրավապահների ու անվտանգության մարմինների կողմից՝ նախքան կհասցներ դիվերսիան իրականացնել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մոսադի գործակալները պատրաստվում էին զինամթերքն օգտագործել խիտ բնակեցված շրջաններում զանգվածային դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով։