Թեհրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցնում: Կողմերը խոստանում են շարունակել ռազմական գործողությունները: Բենիամին Նեթանյահուն չի բացառել, որ թիրախում կարող է հայտնվել նաև Իրանի գերագույն առաջնորդը: Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ գիտեն որտեղ է Ալի Խամենեին, սակայն չեն պատրաստվում նրան սպանել, համենայն դեպս՝ հիմա:
«Մենք չենք ուզում, որ քաղաքացիական անձինք կամ ամերիկացի զինվորները հրթիռակոծվեն: Մեր համբերությունը սպառվում է», - Truth Social-ի էջում նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը։
Մեկ այլ գրառման մեջ էլ Թրամփը գրել է՝ «Անհապաղ կապիտուլյացիա»:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։