Միշլենյան շեֆ խոհարարները Կապանում․ հունիսի 15-ին Կապանում կկայանա բացառիկ գաստրո-մշակութային իրադարձություն՝ «Յոթ մելիքների ընթրիք», որը կմատուցվի Խուստուփի կախարդական տեսարանի ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Gastrocamp Kapan 2025 նախաձեռնության շրջանակներում, շուրջ հինգ երկրներից ժամանած Միշլենյան աստղեր ունեցող շեֆ խոհարարներ կանցկացնեն արշավ՝ ուսումնասիրելու և վերաիմաստավորելու Կապանի համայնքների ավանդական բաղադրատոմսերը:
Արդյունքում կստեղծվի 7 ճաշատեսակներից կազմված ճաշացանկ, որը կներկայացնի Կապանի գաստրոմշակույթը՝ դառնալով քաղաքի յուրօրինակ այցեքարտը:
Սա աննախադեպ նախագիծ է, որը համախմբում է համաշխարհային խոհանոցը, հայկական մշակույթը և պատմությունը։