Չինաստանը Միացյալ Նահանգներին կմատակարարի հազվագյուտ մետաղներ՝ նոր առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։
Ըստ ապագա համաձայնագրի՝ Պեկինը պարտավորվել է «կանխավճարով» լիարժեք մատակարարել բնական պաշարները։ Միացյալ Նահանգները կրկին թույլ կտա չինացի ուսանողներին սովորել ամերիկյան ուսումնական հաստատություններում։
«Մեր գործարքը Չինաստանի հետ ավարտված է, մնում է միայն վերջնական հաստատումը՝ նախագահ Սի Ծինփինի և իմ մասնակցությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Երկուշաբթի կայացել է երկու երկրի պատվիրակությունների հանդիպումը Լոնդոնում։ Չինաստանի առևտրի փոխնախարարը նշել է, որ ձեռք բերված առաջընթացը կնպաստի երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը։
Վաշինգտոնը նույնպես դրական է գնահատել Չինաստանի հետ կապերի հաստատումը։