Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվել են՝ ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ռեյդերի պատճառով: Հայտնի է, որ ավելի վաղ՝ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ և արտաքսմամբ զբաղվող ծառայությունը մի քանի տասնյակ մարդու էր բերման ենթարկել:
Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել: Ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներ են այրել, ծածանել Մեքսիկայի դրոշը: Հաղորդվում է քաղաքացիների և անվտանգության ուժերի շրջանում տուժածների մասին, կան ձերբակալվածներ:
ԱՄՆ նախագահը կարգադրել է ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով՝ ապօրինի ներգաղթյալները «գրավել են ամերիկյան բնակավայրերը»: Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ պատրաստվում են արգելել ցույցերի ժամանակ դիմակների կրումը:
Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է Ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչների գործողությունները: Կառեն Բասի խոսքով՝ դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։ Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ բողոքի ակցիաներ են եղել նաև Նյու Յորքում:
Մանրամասները՝ տեսանյութում: