Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահի մասնակցությամբ Երևանում անցկացվել է նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային գործակցության 10-րդ համաժողովը։ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ հայ-ռուսական գործակցությունը կառուցված է փոխշահավետ սկզբունքների վրա: Ռուս պաշտոնյայի ձևակերպմամբ՝ իրենք ընկերություն չեն անում որևէ մեկի դեմ, երբեք ոչ մեկին ոչինչ չեն պարտադրել, ոչ մեկին ոչինչ չեն խրախուսել՝ ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք միշտ ասում են՝ «կամ մեզ հետ, կամ ուրիշ ոչ մեկի»:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։