Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հունիսի 11-ին Լեհաստանի խորհրդարանում տեղի կունենա լրացուցիչ նիստ՝ նվիրված կառավարությանը վստահության քվե հայտնելուն, տեղեկացնում է Euronews-ը:
Նա քվեարկություն է նշանակել, երբ իր դաշնակից՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին կիրակի կայացած նախագահի ընտրությունում պարտվել է պահպանողական Կարոլ Նավրոցկուն:
Տշասկովսկու պարտությունը Տուսկին քաղաքականապես թուլացրել է, և Լեհաստանում բանավեճ է ընթանում այն մասին, թե արդյոք նրա բազմակուսակցական դաշինքը կկարողանա՞ պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը՝ 2027 թվականը, գրում է Euronews-ը։
Տուսկի կառավարությունը զբաղվում է Լեհաստանում ամենօրյա խնդիրների մեծ մասի լուծմամբ և աշխատում է նախագահից առանձին, սակայն պետության ղեկավարն իրավունք ունի վետո կիրառել օրենքների հանդեպ, և ենթադրվում է, որ Նավրոցկու հաղթանակը Տուսկի համար կդժվարացնի իր եվրոպամետ օրակարգն առաջ մղելը: