Ուկրաինական կողմը հարվածել է Ղրիմի կամրջին: Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Սա Ղրիմի կամրջի երրորդ թիրախավորումն է՝ այս անգամ ստորջրյա: Նշվում է, որ այժմ կամուրջը գտնվում է վթարային վիճակում: Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: Ուկրաինական կողմը հայտարարել է, որ գործողությունը նախապատրաստվել է մի քանի ամիս, իսկ Ղրիմի կամուրջը օրինական թիրախ է, քանի որ օգտագործվում է զորքեր տեղափոխելու համար: Ավելի վաղ՝ ուկրաինական ուժերը երկաթուղային ենթակառուցվածքներ էին պայթեցրել Բրյանսկի և Կուրսկի մարզերում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։