Կիևն օգտագործել է իր սեփական տեղեկատվությունը ռուսական օդանավակայաններին հարվածելու համար։ ԱՄՆ-ն որևէ տվյալ չի տրամադրել, սոցիալական ցանցերում հայտնել է CBS News-ի Սպիտակ տան թղթակիցը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևը Վաշինգտոնին չի տեղեկացրել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օդանավակայաններին հարվածելու մտադրության մասին։
«ԱՄՆ վարչակազմի աղբյուրները կիրակի CBS News-ին հայտնել են, որ Սպիտակ տունը տեղյակ չի եղել այդ ծրագրի մասին»,- հաղորդել է հեռուստաալիքը, միաժամանակ նշել, որ Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են հարվածները մեկնաբանելուց։
Ինչպես տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ուկրաինան ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակվել է Ռուսաստանի հինգ մարզի ռազմական օդանավակայանների վրա, մի քանի միավոր ավիացիոն տեխնիկա այրվել է Մուրմանսկի և Իրկուտսկի շրջաններում: