Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Վիլնյուս` մասնակցելու «Բուխարեստյան իննյակի» և Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների համատեղ հավաքին: Հանդիպումներից առաջ Ուկրաինայի նախագահը հայտարարել է՝ Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակությունը պատրաստ է արդյունավետ քննարկման և բանակցությունների: «Բնականաբար, ելակետը պետք է լինի հրադադարը և մարդասիրական գործողությունները, գերիների ազատ արձակումը և առևանգված երեխաների վերադարձը: Բոլոր հիմնական հարցերը կարող են լուծվել առաջնորդների մակարդակով»,- մանրամասնել է Զելենսկին:
«Մենք ունենք նաև մարտավարական ավելի ուժեղ լուծումներ: Երեկվա մեր «Սարդոստայն» գործողությունը պետք է Ռուսաստանին մղի դեպի դիվանագիտություն: Բոլորի համար ակնհայտ է, որ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: