Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները:
Էրդողանը նշել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Բուդապեշտի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում, և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի:
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Վիկտոր Օրբանին ծննդյան օրվա կապակցությամբ։