Վլադիվոստոկում պայթյուններ են որոտացել ծովային հետևակի հրաձգարանի շրջանում։ Պրիմորիեի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովը հայտնել է «անվտանգության համալիր միջոցառումների իրականացման և սպառնալիքի չեզոքացման» մասին, զոհեր և ավերածություններ չկան։
Պայթյունները տեղի են ունեցել Դեսանտնայա ծոցի՝ ռազմական տեխնիկան բեռնաթափելու և նավերը բեռնելու վայրում:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ պատահարի պատճառ է դարձել պրոպան-բութան խառնուրդով բալոնների բռնկումը: