Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել Եվրոպական քաղաքական համայնքի դերը համաեվրոպական քաղաքական երկխոսության հարցում:
«Տիրանայում կայացած շատ հաջող գագաթնաժողովից հետո Եվրոպական քաղաքական համայնքը կրկին կհանդիպի Կոպենհագենում 2025 թվականի հոկտեմբերին։ ԵՔՀ-ն դարձել է առաջնորդների մակարդակով համաեվրոպական քաղաքական երկխոսության կարևորագույն ֆորում։ Շնորհակալություն եմ հայտնում հաջորդ հյուրընկալողներին այն խթանելու համար»,- գրել է Կոշտան X-ի իր էջում։
2026-ի այն կանցկացվի Հայաստանում և Իռլանդիայում, 2027-ին՝ Շվեյցարիայում և Հունաստանում, 2028-ին՝ Ադրբեջանում ու Լատվիայում: