Մայիսի 23-ին 39-ամյա մի կին դանակով հարձակվել է Համբուրգի կենտրոնական կայարանի ուղևորների վրա՝ 13-14-րդ ուղիների միջև ընկած հարթակներից մեկում։
Վիրավորում է ստացել 12 անձ, տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Որոշ տուժածների բժիշկներն օգնություն են ցուցաբերել անմիջապես գնացքում, որը եղել է հարձակման վայրի տարածքում։
Միջադեպի պատճառով կայարանում գնացքների երթևեկությունն ամբողջապես դադարեցվել է։ Ոստիկանությունը ենթադրում է, որ կինը միայնակ է գործել։ Հարձակման դրդապատճառները չեն հստակեցվում։
Համբուրգի կենտրոնական կայարանը Գերմանիայի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկն է։ Համբուրգի հանրային տրանսպորտում և կայարանում զենք կրելը, այդ թվում՝ դանակ ունենալն, արգելված է։