Տհաճ միջադեպով է ուղեկցվել մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգը, որին հաճախել է վաճառված տոմսերի քանակից կրկնակի ավելի մարդ: Ըստ կազմակերպիչների՝ սոցիալական հարթակներով վաճառվել են կեղծ տոմսեր և QR կոդեր, որոնց պատճառով իրավիճակը համալիրի դռների մոտ դարձել է անկառավարելի:
Իրավական արձագանքի համար ոստիկանությունը կազմակերպիչներին խնդրել է հաղորդում ներկայացնել: Այնինչ բարձր գնով համերգի տոմս ձեռք բերած քաղաքացիները, որ չեն կարողացել լիարժեք ներկա լինել միջոցառմանը, մտադիր են հայց ներկայացնել հենց կազմակերպող ընկերության դեմ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան