Մենք չենք կարող համաձայնել այն ամենի հետ, ինչ հակադրվում է մարդու միջազգային իրավունքներին, և դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի շուրջ: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կոչ կանի Ադրբեջանին՝ ազատ արձակելու հայ ռազմագերիներին:
«Հույս ունեմ, որ այն, ինչ տեղի է ունենում, իր հանգուցալուծումը կունենա մոտ ժամանակներում, որովհետև իսկապես կարծում եմ, որ անընդունելի է, որ 2025 թվականին մենք քննարկենք կամ տեսնենք նմանատիպ դրսևորումներ ու պատկերներ»,- ասաց նա: