ԵՄ երկրները ԱՄՆ և ՌԴ նախագահների զրույցից հետո պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ նկատմամբ ճնշումն ավելացնելու վերաբերյալ, հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Կողմերը զրույցը կառուցողական են համարել։ Քննարկված թեմաների թվում է եղել Ուկրաինայի հակամարտությունը։