Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին:
Նրանցից չի պահանջվի պահպանել Դաշնության տարածքում մշտական բնակության, ռուսաց լեզվի և Ռուսաստանի պատմության իմացության պահանջները:
Նրանք կարող են դիմել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ Ռուսաստանում բնակվելու դեպքում՝ ներքին գործերի նախարարություն: