Թուրքիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ այսօր Ստամբուլում տեղի կունենան մի շարք եռակողմ հանդիպումներ՝ 11:45-ին Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի, 13:30-ին՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը: Հաղորդվում է, որ երկրորդ հանդիպման մասնակիցներին բացման խոսքով կդիմի Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: Քառակողմ հանդիպումը դեռ չի հաստատվել:
Բոլոր բանակցությունները կանցկացվեն Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում, որտեղ էլ նախատեսվում է սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին ուղիղ բանակցությունը։