Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ վարել ուղիղ բանակցություններ, կարող է հիանալի օր լինել Մոսկվայի և Կիևի համար, Truth Social սոցիալական ցանցում
գրել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Պոտենցիալ հիանալի օր է Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, քանի որ այս անվերջ «արյունահեղությունը», հուսով եմ, կավարտվի։
Սա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմի հետ, որպեսզի համոզվեմ, որ դա տեղի կունենա։
Իր հերթին, ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերականգնման և առևտրի վրա։ Մեծ շաբաթ է մոտենում»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք՝ Մոսկվան Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցություններ: