Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը: «Կողմ» է քվեարկել 338 պատգամավոր, 9 պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել:
Ավելի վաղ փաստաթուղթը հաստատել էին խորհրդարանի հանձնաժողովները և կառավարությունը։
Կիևը և Վաշինգտոնը ապրիլի 30-ին պայմանագիր են ստորագրել օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին:
Ապրիլի 18-ին կողմերը հուշագիր էին ստորագրել պաշարների վերաբերյալ գործարք կնքելու մտադրության մասին՝ պայմանավորվելով արագացնել համաձայնագրի շուրջ աշխատանքը: