Տեղի է ունեցել ահաբեկչություն: ՀՀ-ն շատ արագ արձագանքել, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցություն է հայտնել է զոհերի հարազատներին, ընտանիքներին՝ զորակցություն: Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Հնդկաստան-Պակիստան փոխադարձ հարվածներին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք և որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, այլ՝ միայն դատապարտել: Մենք պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը՝ պաշտպանվելու ահաբեկչությունից: Մենք այդ հարցին այդ պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում, և այդպիսին է մեր դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը: