Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն նախնական քննարկումներ համաձայնագրի ստորագրման շուրջ։
«Այո՛, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ ակտիվ են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս պահին տեխնիկական քննարկումներ են. «Ոչ մի անհամաձայնություն չկա, քննարկումները շարունակվում են»: