Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքական ուժի նոր նախագահը կընտրվի մայիսի 7-ին կայանալիք համագումարում:
Իշխող կուսակցությունն ունի երկու նախագահ՝ մշտական «պատվավոր նախագահը» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է, մյուս նախագահը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էր, որը հրաժարական է ներկայացրել ապրիլի 25-ին և հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին:
Ղարիբաշվիլին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ էր ընտրվել 2024 թվականի փետրվարի 1-ին։