Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպանը կլինի Ջոլի Դևիսը., հաղորդում է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել են, որ դեսպան Ջուլի Դևիսը կաշխատի Կիևում»,- հայտնել է Բրյուսը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կդառնա Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար․ Սպիտակ տան ղեկավարի՝ ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուրախ եմ հայտնել, որ Մայք Ուոլցի թեկնածությունն եմ առաջադրել ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ մշտական ներկայացուցչի պաշտոնին»,- Truth Social-ի իր էջում գրել է նա։
Թրամփը հաղորդել է, որ ԱԱԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա Մարկո Ռուբիոն, որը կշարունակի իր աշխատանքը նաև Պետքարտուղարությունում։