«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 28-30-ը՝ ժամը 10։00-ից 16։00-ը, կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։
Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․
-
ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ
-
ԿԿԽ՝ կարմրուկ, կարմրախտի, խոզուկի դեմ
-
Սեզոնային գրիպի դեմ
-
Կորոնավիրուսային հիվանդության դեմ
-
ՄՊՊ՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ։