Մեկնարկել է իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի անցկացվում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին:
Իմունականխարգելումը՝
-
Հանրային առողջապահության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է։
-
Պատվաստումները պաշտպանում են մարդուն կյանքի բոլոր փուլերում:
-
Ապահովում է առավելագույն պաշտպանություն հիվանդություններից՝ նվազագույն ներդրումներով:
Կարևոր փաստեր
-
Պատվաստումն ամենաապահով և արդյունավետ միջոցն է հիվանդություններից պաշտպանվելու համար։
-
Հիվանդանալու և դրա բարդությունների ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան պատվաստման հնարավոր բարդություններինը:
Վիճակագրություն և արդյունքներ Հայաստանում
-
Պատվաստումների շնորհիվ 1995 թվականից պոլիոմիելիտ չի արձանագրվել, իսկ 2002 թվականից՝ Հայաստանը համարվում է «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակ ունեցող երկիր:
-
Դիֆթերիայի վերջին դեպքը գրանցվել է 2000 թվականին։
-
2007 թվականից կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր չեն գրանցվել, չնայած 2023 թվականին գրանցվել է բերովի դեպքով պայմանավորված բռնկում:
-
1999 թ. պատվաստումների ներդրումից հետո հեպատիտ Բ-ի սուր դեպքերի կտրուկ նվազում՝ շուրջ 140 անգամ: