Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 25-ի: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։
Տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել մեկ կոնտեյների պայթյունի պատճառով: Թե ինչ է եղել տարայի ներսում՝ դեռ հայտնի չէ։
Ենթադրվում է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է նաև մեկ շենք։
Երկրի իշխանությունները հրամայել են հետաքննություն սկսել։