Բժշկական կենտրոններից մեկում հազվադեպ հանդիպող՝ ճարպային հյուսվածքից առաջացող սարկոմա տեսակի ուռուցք է հեռացվել: Աշխարհում 100 հազար բնակչից 7-ն է հիվանդանում այս հիվանդությամբ: Վիրահատությունը նաև բացառիկ է, քանի որ հիվանդությունը ցածրահասակ կնոջ մոտ է հայտնաբերվել, որի համար ուռուցքը նախկինում հանդիպած դեպքերի համեմատ ավելի մեծ է համարվում:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։