Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու Սպիտակ տան սահմանած առևտրային մաքսատուրքերը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Time ամսագրի հետ հարցազրույցում։
«Սի Ծինփինը զանգահարեց։ Ես չեմ կարծում, թե դա նրա կողմից թուլության նշան է»,- ասել է Թրամփը և հավելել, որ կողմերը քննարկել են «առևտրային գործարք կնքելու հարցը»։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ակնկալում է համաձայնագրերի ամբողջական ցուցակի հրապարակումն առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում։