Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, չբացառեց, որ հաջորդ հաղորդման ժամանակ այս մասով ասելիք կունենա։ Իսկ այն վարույթը, որը հիմա դատարանում է, հրապարակային քննվում և լուսաբանվում է, այդ մասով ասելու նոր բան չկա։
«Մինչդատական վարույթում ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում: Կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ մինչդատական վարույթով ասելիք կունենամ»,- ասաց գլխավոր դատախազը։