Մոլդովայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ՝ հայտնել է Մոլդովային խորհրդարանի պատգամավոր, Ազգային այլընտրանքային շարժման անդամ Հայկ Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Եվրամիության երկրների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մոլդովան՝ որպես ԵՄ անդամակցության ձգտող երկիր, պետք է հետևի նրանց օրինակին»,- նշել է Վարդանյանը, հավելել՝ սա ոչ թե առանձին գործչի կամ կուսակցության, այլ հայկական համայնքի նախաձեռնությունն է, որը Մոլդովայի տարածքում բնակվում է դեռ 12-րդ դարից:
Նա կոչ է արել մյուս պատգամավորներին մինչև այս գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը կողմ քվեարկել օրենքի նախագծին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային ուղերձները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։