Ակադեմիկոս Յուրի Սուվարյանի խոսքով՝ հայ ժողովուրդը ցեղասպանությունից պետք է դաս քաղի: Գիտնականը հավելել է, որ Հայաստանի դեմ ցանկացած արտաքին ոտնձգություն կանխելու միակ գրավականն ուժեղ պետություն ունենալն է։
«Մենք պիտի ունենանք հզոր պետություն հզոր տնտեսությամբ հզոր գիտությամբ և կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր կարգի ոտնձգություններից:
Հզոր պետություն ասելով միշտ էլ՝ սկսած միջնադարից, հասկացել են, որ հզոր է այն պետությունը, որն ունի հզոր տնտեսություն և հզոր բանակ»,- ասել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: