Ամերիկյան կողմը ներկայում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ մայիսին Սաուդյան Արաբիայում հնարավոր հանդիպման մասին հայտարարություն չունի։ Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ այս մասին նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ես ներկայում նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ, սակայն, ինչպես միշտ, մենք առկայության դեպքում տեղյակ կպահենք»,- ասել է նա։
Լևիթն այս կերպ մեկնաբանել է հարցը, թե արդյոք պլանավորված է հաջորդ ամիս Սաուդյան Արաբիայում Պուտին-Թրամփ հանդիպման անցկացումը։
«Ես արդեն հայտարարել եմ արտասահմանյան այցերի ամսաթվերը»,- նշել է նա։