Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը:
«Հարկավոր է հասկանալ՝ արդյոք Կիևը կգնա այդ քայլին»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը: Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ տարբեր խողովակներով: Նա հավելել է, որ Կրեմլը ծանոթ չէ ԱՄՆ նախագահի՝ խաղաղության ծրագրի բովանդակությանը:
Ռուսաստանի նախագահի օգնականն էլ տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որն օրերս հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, այս շաբաթ կրկին պատրաստվում է մեկնել Մոսկվա:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։