Էստոնիան պլանավորում է ամրապնդել իր ներկայությունը Ռուսաստանի սահմանին՝ Նարվա քաղաքում ռազմական բազա հիմնելով։ Այս մասին հայտնել է Էստոնիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վահուր Կարուսը։
«Նախատեսվում է Նարվայում մշտական հիմունքներով ստորաբաժանումներ տեղակայել՝ կարգավորելու քաղաքում զինծառայողների ամենօրյա ներկայությունը»,- ասել է Կարուսը։ Նա նաև հավելել է, որ բազայում տարբեր ստորաբաժանումների ռոտացիա է իրականացվելու, և սկզբնական փուլում խոսքը միաժամանակ 200-250 զինվորականի տեղակայման մասին է:
Այս որոշումը Էստոնիայի ջանքերի մի մասն է՝ ամրապնդելու իր պաշտպանական կարողությունները ներկայիս միջազգային լարվածության ֆոնին: Գտնվելով Ռուսաստանի սահմանի անմիջական հարևանությամբ՝ Նարվան ռազմավարական նշանակություն է ստացել երկրի անվտանգության ապահովման հարցում: