ԱՄՆ Պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայում պատերազմը: Մարկո Ռուբիոն Մարկ Ռյուտեին տեղեկացրել է հակամարտության կարգավորման առաջարկների մասին, որոնք Վաշինգտոնն ավելի վաղ ներկայացրել է Կիևին և Մոսկվային:
«Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները հուսով են, որ առաջարկը կընդունվի և Ուկրաինայում կայուն խաղաղություն կհաստատվի», - նշել է Ռուբիոն՝ առանց մանրամասնելու՝ ինչ առաջարկի մասին է խոսքը։
Պետքարտուղարը կրկնել է Թրամփի խոսքերը՝ եթե շուտով խաղաղության հեռանկար չնշմարվի, Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդական ջանքերից։