Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլին։
Իրանական կողմի տվյալով՝ քննարկումներն անուղղակի են լինելու: Վաշինգտոնի պատվիրակությունը գլխավորելու է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
Թեհրան-Վաշինգտոն նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Օմանում, կողմերն ընդգծել էին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ գործարքի ձախողման դեպքում Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ ձեռնարկվել: