Պեկինը հորդորում է Վաշինգտոնին՝ դադարեցնել մաքսատուրքերի, շանտաժի և ճնշման քաղաքականությունը՝ հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը:
Հե Յունցյանի խոսքով՝ Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության և առևտրատնտեսական գործակցության: Նա հայտնել է, որ նախարարությունն աշխատանքային կապեր է պահպանում ամերիկյան կողմի հետ։
Այժմ Չինաստանի դեմ Վաշինգտոնի սահմանած հավելյալ մաքսատուրքերը հասնում են 145 տոկոսի:
Ավելի վաղ Պեկինը հայտնել էր ամերիկյան ապրանքների համար 34 տոկոսի պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին, այնուհետև դրանք հասցվել էին 84 տոկոսի:
Սպիտակ տնից հայտարարել են՝ գնդակը Պեկինի դաշտում է: «Չինաստա՛նը պետք է մեզ հետ գործարք կնքի, ոչ թե մենք՝ նրանց: Դոնալդ Թրամփը բաց է գործարքի համար»,- հայտնել է ամերիկյան կողմը: