ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակել ԱՄՆ հետ աշխատանքը՝ Ուկրաինայի հարցով։
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ իր և Սթիվեն Ուիթքոֆի շփումների մասին։ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են օպերատիվ կապ պահպանել։